Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թութբերիձեն դառնում է պրոբլեմայի՞ն

Թութբերիձեն դառնում է պրոբլեմայի՞ն
27.07.2018 | 04:08

Գեղասահորդ Դարյա Պանենկովան վաղաժամ լքել է Նովոգորսկում անցկացվող հավաքը: Համենայն դեպս նրա ազգանունը չկա Թութբերիձեի ղեկավարությամբ մարզվող գեղասահորդների ցուցակում: Եթե կոնֆլիկտը չգտնի իր հանգուցալուծումը, Պանենկովան, որն օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, մենասահորդ Ալինա Զագիտովայից հետո վրացի մարզչի ցուցակի երկրորդ համարն էր, կդառնա Թութբերիձեից հեռացած չորրորդ մարզուհին: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի հեռանալով, որը, ակնհայտորեն դժգոհ մարզչից, լքեց նրան ու բռնեց հեռավոր Կանադայի ճանապարհը, որտեղ կմարզվի հանրահայտ Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Մեդվեդևայի հեռանալուց հետո Թութբերիձեի մարզական խումբը լքել են նաև Պոլինա Ցուրսկայան, Անաստասիա Տարականովան:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ